Մատչելիության հղումներ

Կիևը ԵԱՀԿ-ին խնդրում է երկարաձգել Ուկրաինայում մշտադիտարկման գործողությունները


Ուկրաինա - ԵԱՀԿ գործող նախագահ Էդի Ռամայի (ձախից) և Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկոյի համատեղ ասսուլիսը Կիևում, 20-ը հունվարի, 2020թ.

Կիևը դիմել է ԵԱՀԿ-ին՝ Ուկրաինայում մշտադիտարկման գործողությունները երկարաձգելու խնդրանքով։ Արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն այդ մասին հայտարարել է երեկ ԵԱՀԿ գործող նախագահ Էդի Ռամայի հետ հանդիպումից հետո։

ԵԱՀԿ խումբն այստեղ գործում է 2014 թվականից, երբ Ուկրաինայի արևելքում սկսվեցին պատերազմական գործողությունները կառավարական ուժերի և Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականների միջև՝ Ղրիմի բռնակցումից հետո։

Պատերազմի հետևանքով ավելի քան 14 հազար մարդ է սպանվել։

Կիևը խնդրում է ԵԱՀԿ-ին ոչ միայն ընդլայնել առաքելությունը, այլ նաև ֆինանսապես աջակցել։

Էդի Ռաման հակամարտությունը որակել է որպես «այսօր Եվրոպայի անվտանգության և կայունության վրա ամենամեծ ճնշումը գործադրող մարտահրավեր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG