Մատչելիության հղումներ

Քոչարյանի փաստաբանական թիմն ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի դատավոր Դանիբեկյանին


Արխիվային լուսանկար

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։ Այս մասին հայտարարել է փաստաբանական թիմը:

Հիշեցնենք, որ վաղը՝ ժամը 13:00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։

Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին 3 ենթակաների գործով նախորդ դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպանի բացակայության պատճառով:

XS
SM
MD
LG