Մատչելիության հղումներ

Ըստ Oxfam-ի զեկույցի, տնտեսական անհավասարությունից առավել շատ կանայք են տուժում


Դավոսի համաշխարհային ֆորումին ընդառաջ Oxfam բարեգործական կազմակերպությունը զեկույց է հրապարակել՝ պնդելով, թե աշխարհում տնտեսական անհավասարությունը դուրս է եկել վերահսկողությունից, և որ դրանից առավելապես տուժում են կանայք:

Հետազոտությունը նշում է, որ երկրագնդի միլիարդատերերը, որոնց թիվը անցնում է երկու հազարից, միասին վերցրած ավելի մեծ կարողություն ունեն, քան մոլորակի 4,6 միլիարդ բնակիչները: Ընդ որում, հեղինակները նշում են, որ ներկայիս տնտեսական համակարգը հիմնված է կանանց ներուժի շահագործման վրա, որոնք ստիպված են աշխատել չնչին վարձատրության դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG