Մատչելիության հղումներ

Պերմում եռման ջրի խողովակաշարի պայթելու հետևանքով 5 մարդ է զոհվել


Ռուսաստան - Բժիշկները, փրկարարները և ոստիկանները դեպքի վայրում, Պերմ, 20-ը հունվարի, 2020թ.
Ռուսաստան - Բժիշկները, փրկարարները և ոստիկանները դեպքի վայրում, Պերմ, 20-ը հունվարի, 2020թ.

Ռուսաստանում՝ Պերմում, անցած գիշեր պայթել է եռման ջրի խողովակաշարը, ջուրը լցվել է բնակելի շինություն, առնվազն հինգ մարդ զոհվել է, երեքը տեղափոխվել են հիվանդանոց:

Վթարը տեղի է ունեցել «Կարամել» կոչվող հոսթելում, զոհերի թվում մեկ երեխա կա:

Անցած տարի Ռուսաստանի նախագահն օրենք էր ստորագրել, որով արգելվում է հոսթելներ տեղակայել բազմաբնակարան շենքերում, սակայն լրատվամիջոցները փաստում են, որ դրանք շարունակում են գործել, հատկապես՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG