Մատչելիության հղումներ

Պուտինը պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Չայկային


Յուրի Չայկա, արխիվ
Յուրի Չայկա, արխիվ

Ռուսաստանի նախագահը պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Յուրի Չայկային, ըստ Կրեմլի՝ այլ աշխատանքի անցնելու հիմնավորմամբ, թե որ ոլորտում՝ չի հաղորդվում:

Առայժմ միայն հայտնի է, որ Վլադիմիր Պուտինը գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Քննչական ծառայության ղեկավարի տեղակալ Իգոր Կրասնովի թեկնածությունը:

Կրասնովը 45 տարեկան է, արդարադատության գեներալ-լեյտենանտ: Զբաղվել է ամղկահարույց մի շարք գործերով, այդ թվում՝ ընդդիմադիր առաջնորդ Բորիս Նեմցովի սպանության քննությամբ, որն, ըստ ընդդիմադիրների, այդպես էլ չի գտել հանցագործության պատվիրատուներին ու հիմնական մեղավորներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG