Մատչելիության հղումներ

Իրանը հայտարարում է, որ մտադիր չէ որևէ մեկին փոխանցել խոցված Boeing-ի «սև արկղերը»


Ուկրաինա են տեղափոխում ավիաաղետի հետևանքով զոհված 11 ուկրաինացիների դիերը, Կիև, «Բորիսպոլ» օդանավակայան, 19-ը հունվարի, 2020թ.
Ուկրաինա են տեղափոխում ավիաաղետի հետևանքով զոհված 11 ուկրաինացիների դիերը, Կիև, «Բորիսպոլ» օդանավակայան, 19-ը հունվարի, 2020թ.

Իրանը մտադիր չէ որևէ մեկին փոխանցել սխալմամբ խոցված օդանավի «սև արկղերը»։ Այս մասին հայտարարել է Իրանի հետաքննիչ Հասար Ռեզաեֆարը իրանական հեռուստատեսությամբ։

Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավի կործանման հետևանքով 176 մարդ է զոհվել։ Մի քանի օր շարունակված հերքումներից հետո Իրանն ընդունել է, որ իր զինված ուժերն են «ոչ միտումնավոր» խոցել Boeing-737-ը։

Երեկ Ուկրաինա են տեղափոխել ավիաաղետի հետևանքով զոհված 11 ուկրաինացիների դիերը։

Այս ընթացքում Կանադան հերթական անգամ խնդրել է հնարավորինս արագ փոխանցել «սև արկղերը» Ֆրանսիային կամ Ուկրաինային։ Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնի պնդմամբ՝ դրանք պետք է ուսումնասիրվեն այնտեղ, որտեղ մասնագետներ կան և որտեղ կկատարվի թափանցիկ աշխատանք։

XS
SM
MD
LG