Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդևը մնում է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ


Ռուսաստանի նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվային լուսանկար

Ռուսաստանի նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մնում է «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության նախագահ: Այդ մասին նա անձամբ հայտնել է ռուսական «Առաջին ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նա ասել է, թե Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի իր նոր պաշտոնը չի հակասում քաղաքականությամբ զբաղվելուն:

Կուսակցության մոտ ապագայի առաջնահերթությունները նա համարել է մարդկանց կենսամակարդակի բարելավումը և գալիք տարվա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելը:

Հունվարի 15-ին Դմիտրի Մեդվեդևի կառավարությունը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ Դաշնային խորհրդին ուղղված ուղերձով Ռուսաստանի նախագահը հանդես եկավ սահմանադրական փոփոխությունների առաջարկով:

Ռուսական մամուլը գրել էր, որ Պուտինը Մեդվեդևի համար նոր պաշտոն կստեղծի՝ նա կնշանակվի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG