Վրաստանի «Հանրային ծառայությունների բյուրո»-ն հաղորդում է, որ էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան տուգանվել է պաշտոնատար անձանց հայտարարագիրը սխալ ներկայացնելու համար: Նրա լրացրած փաստաթղթում անհամապատասխանություն է հայտնաբերվել ամուսնու եկամուտների և ծախսերի մասում:
Անկախ հանձնաժողովը ավելի քան 300 ներկայիս ու նախկին պաշտոնյաների հայտարարագրերում սխալներ է հայտնաբերել՝ կապված նրանց բանկային հաշիվների մնացորդների, անշարժ գույքի, բիզնես գործունեության և այլ տվյալների հետ:
Ուսումնասիրվել են նախարարների, փոխնախարարների, պատգամավորների, դատավորների, Սահմանադրական դատարանի անդամների հայտարարագրերը:
254 պաշտոնյա տուգանվել է, 75-ը՝ զգուշացվել: