Վրաստանի Ռուսթավիի քաղաքային դատարանի որոշմամբ, Ադրբեջանի մի քաղաքացի դատապարտվել է 10 տարվա ազատազրկման խոշոր քանակի թմրանյութ պահելու համար:
Ադրբեջանցու անունը չի նշում:
Դատարանը ապացուցված է համարել, որ նա անօրինական կերպով ձեռք է բերել ու պահել մեկ կիլոգրամից ավելի թմրանյութ: Խուզարկության ընթացքում թմրանյութը հայտնաբերվել էր նրա ժամանակավոր բնակարանում և ավտոմեքենայում: