Մեքսիկայում գարեջրի նոր տեսակի շշերի պիտակների վրա հայտնվել է նարկոբարոն Խոակին Էլ Չապոյի դիմանկարը:
Էլ Չապոն Մեքսիկայի ամենահայտնի նարկոբարոններից մեկն է: Երկու անգամ փախել է բանտից, իսկ հիմա գտնվում է ամերիկյան բանտի ճաղերի հետևում: Բազմաթիվ հանցագործությունների համար նա դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Նարկոբարոնի ավագ դուստրը՝ Ալեխանդրինա Գուզմանը «Էլ Չապո» բրենդով ընկերություն էր բացել, որտեղ նաև գարեջրի արտադրություն է սկսել:
Խոակին Էլ Չապոյի դիմանկարով գարեջրի շշերը կարող են հայտնվել ամբողջ Մեքսիկայում, բայց ընկերությունը վաճառքի համար դեռ պետք է ստանա իշխանությունների թույլտվությունը: