Մատչելիության հղումներ

Բրազիլիայում 4 մարդ է մահացել գարեջրից թունավորվելու հետևանքով


Գարեջուր, արխիվային լուսանկար

Բրազիլիայի նահանգներից մեկում գարեջրից թունավորվելու հետևանքով 4 մարդ է մահացել, ևս 18-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Ոստիկանությունը և բժիշկները պարզել են, որ նրանք բոլորը խմել են տեղական Backer ընկերության գարեջուր: Հետազոտությունը գարեջրում քիմիական նյութեր է հայտնաբերել, մասնավորպես՝ դիէթիլենգլիկոլ, որն օգտագործվում է սառեցման նպատակով, բայց կարող է մահացու հետևանքներ ունենալ:

Bacer ընկերության գարեջուրը միջազգային մրցանակներ է շահել, այն վաճառվում է ամբողջ Բրազիլիայում: Հիմա այնտեղ աշխատում են քննիչներն ու փորձագետները: Ընկերությունը փակվել է: Տնօրինությունը հայտնել է, որ համագործակցում է իշխանությունների հետ՝ բացահայտելու թունավորման պատճառները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG