Մատչելիության հղումներ

Սահմանի հյուսիսարևելյան հատվածում պայմանագրային զինծառայող է վիրավորվել


ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ՝ ժամը 16։30-ի սահմաններում Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, նախնական տվյալներով, հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող​ է վիրավորվել։

«Հունվարի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ)», - ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG