Մատչելիության հղումներ

Կանադան Իրանում տեղի ունեցած ավաաղետի մանրազնին հետաքննություն է պահանջում


Իրան - Կործանված Boeing-ի բեկորները, 8-ը հունվարի, 2020թ.

Կանադան պահանջում է մանրազնին հետաքննություն անցկացնել նախորդ շաբաթ Թեհրանի մերձակայքում տեղի ունեցած ավիաաղետի շուրջ, որի հետևանքով զոհվել է 176 մարդ, այդ թվում՝ Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի ու Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ:

Ակնալվում է, որ այսօր այս երկրների արտգործնախարարները կհանդիպեն Լոնդոնում՝ քննարկելու հետագա քայլերը, այդ թվում՝ տուժածներին փոխհատուցում տրամադրելու հարցը:

Օրեր շարունակված հերքումներից հետո Թեհրանն անցած շաբաթավերջին ընդունեց, որ սեփական ուժերն են հրթիռով խոցել ուկրաինական ինքնաթիռը, ըստ պաշտոնական աղբյուրների՝ ոչ դիտավորյալ:

XS
SM
MD
LG