Մատչելիության հղումներ

Ըստ մոսկվացի փորձագետների՝ «Դալմա Գարդեն մոլի» շենքը «չունի» կառուցվածքային խնդիր


«Դալմա Գարդեն մոլը» օրեր առաջ շենքում նկատված ցնցումների պատճառներն ուսումնասիրելու նպատակով Մոսկվայից հրավիրել է միջազգային մասնագետներ։ Առևտրի կենտրոնը հայտարարությամբ տեղեկացրել է, որ առայժմ նշված մարմինների և մասնագետների կողմից տրված բանավոր եզրակացությունների համաձայն՝ շենքը ոչ մի կառուցվածքային կամ մտահոգություն առաջացնող խնդիր չունի։

Միևնույն ժամանակ ղեկավարությունը դիմել է պետական մարմիններին գրավոր եզրակացություն ստանալու համար։

«Դալմա Գարդեն մոլը» կվերսկսի իր բնականոն աշխատանքը 7-10 օրվա ընթացքում, երբ կլինի պետական մարմիններից գրավոր եզրակացություն։

Հունվարի 9-ին «Դալմա Գարդեն մոլի» շենքի մի հատվածում զգացվել էին ցնցումներ, որի արդյունքում տարհանել էին մոլում ներկա հաճախորդներին և աշխատակիցներին՝ ելնելով անվտանգության կանոններից, որից հետո մոլում սկսվել էին հետազոտական աշխատանքներ խնդիրը հասկանալու համար։

ԱԻՆ-ի կողմից հերքվեց այն հանգամանքը, որ ցնցումը կարող էր առաջացած լինել երկրաշարժի արդյունքում։ Քաղաքաշինության նախարարության կողմից ներկայացվել է բանավոր եզրակացություն այն մասին, որ օդափոխության համակարգի անսարքության հետևանքով տեղի է ունեցել անհարմարություն առաջացնող վիբրացիա, ինչը վտանգ չի ներկայացնում։

XS
SM
MD
LG