Մատչելիության հղումներ

Ստամբուլում տեղի կունենա Հրանտ Դինքի սպանության 13-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում


Հազարավոր մարդիկ ոգեկոչում են Հրանտ Դինքի հիշատակը, Ստամբուլ, 19-ը հունվարի, 2019թ.

Ստամբուլում հունվարի 19-ին տեղի կունենա պոլսահայ նշանավոր մտավորական, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր, խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 13-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Դինքի մտերիմները կհավաքվեն «Ակօս»-ի նախկին խմբագրության առջև, որտեղ 2007 թվականի հունվարի 19-ին թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կողմից գլխին արձակված կրակոցներից սպանվել էր հայազգի լրագրողը։

Միջոցառման կազմակերպիչները՝ Դինքի ընկերներ նախաձեռնողական խումբը «Ամաչելու համար ուշ չէ» կարգախոսի ներքո հանդես են եկել կոչով՝ հրավիրելով կիրակի օրը 15:00-ին լինել նույն տեղում՝ Դինքի սպանության վայրում:

Դինքի հիշատակին նվիրված միջոցառումներ տեղի կունենան նաև Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և Կանադայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG