Մատչելիության հղումներ

Մայիլյանը պնդում է՝ անհրաժեշտ է վերականգնել բանակցային գործընթացի լիարժեք եռակողմ ձևաչափը


Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը 2019 թիվն արդյունավետ է համարում առաջադրված նպատակների իրականացման առումով. - «Ոչ միայն շարունակվել են ջանքերը՝ ուղղված Արցախի առկա միջազգային կապերի ամրապնդմանը, այլև քայլեր են ձեռնարկվել՝ ընդլայնելու Արցախի միջազգային համագործակցության աշխարհագրությունը», - ասուլիսին հայտարարեց նա։

ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ նշելով, որ Արցախի միջազգային ճանաչման, միջազգային գործընթացներում նրա ներգրավվածության ընդլայնման և հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների հետ կապված գործընթացները ընթանում են զուգահեռ: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված նախաձեռնությունները և արձանագրված հաջողությունները ոչ միայն թույլ կտան մեղմել Ադրբեջանի անզիջում բանակցային դիրքերը, այլև կնպաստեն Արցախի անվտանգության և տարածաշրջանային կայունության մակարդակի բարձրացմանը:

Մասիս Մայիլյանը շեշտել է, որ խաղաղ գործընթացում իրական առաջընթաց ապահովելու և հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ է վերականգնել բանակցային գործընթացի լիարժեք եռակողմ ձևաչափը՝ պաշտոնական Ստեփանակերտի լիիրավ մասնակցությամբ:

Արտաքին գործերի նախարարը նշել է, որ 2019թ. ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը հիմնականում ուղղված էր տարածաշրջանում կայունության ապահվմանը: Նշվել է, որ ընդհանուր առմամբ,Արցախի և Ադրբեջանի միջև պետական սահմանին պահպանվել է հրադադարի ռեժիմը: Ընդգծելով պատերազմի հեռանկարները բացառելու և հակամարտության գոտում կայունություն ապահովելու կարևորությունը` Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի իշխանությունները շարունակել են աջակցել ԵԱՀԿ առաքելության կողմից հրադադարի պահպանման ռեժիմի դիտարկումների պարբերական անցկացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG