Մատչելիության հղումներ

Հայաստան մուտք ու ելքի միտումները դրական են, ասում է սոցապ նախարարության պաշտոնյան


Հայաստան - Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահը, արխիվ

2019 թվականին Հայաստան է ժամանել մոտ 5,4 միլիոն մարդ, ինչն ավելի քան 550 հազարով գերազանցում է 2018-ի ցուցանիշը, իսկ 2017-ի համեմատ ժամանողների թիվն աճել է 22,1 տոկոսով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս հաշվարկում հաշվի են առնված նաև մեկ անձի բազմակի մեկնում-ժամանումները։

Եվ այսպես, ըստ այս հաշվարկի, Հայաստանից մեկնածների թիվն ավելի մեծ է մոտ 10 հազարով։ Վարչապետը քաղաքացիների ուշադրությունը հրավիրել է Թավշյա հեղափոխությանը նախորդած 2017 թվականի վրա, երբ մեկնողների ու ժամանողների տարբերությունը մինուս 134 հազար է կազմել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Արտակ Մարկոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ելումուտի միտումները դրական են։ «Համենայն դեպս, և՛ ընդհանուր ելումուտի, և՛ հայկական անձնագրերով ելումուտը բավական ցուցանիշները բարելավվել են», - նշեց Մարկոսյանը։

Պաշտոնյայի գնահատմամբ՝ այս տարի մեկնողների ու ժամանողների քանակական տարբերության դրական միտումները կպահպանվեն։ «Այն քաղաքականությունը, որ իրականացնում է Կառավարությունը, կարծում եմ՝ ինքը պետք է մենակ նվազում արձանագրի», - ասաց Մարկոսյանը։

Ընդհանուր առմամբ 2019 թվականը դեմոգրաֆիական առումով հաջողված էր, բայց խնդիրներ դեռ կան, որոնք հիմնականում պայմանավորված են սոցիալական հարցերով, ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետը։ «Այսինքն, պետք է վերացնել այն խոչընդոտները, որոնք այս կամ այն կերպ ազդում են կոնկրետ ժողովրդագրական գործընթացների վրա», - ընդգծեց Արտակ Մարկոսյանը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG