Մատչելիության հղումներ

ՌԴ Վերահսկիչ պալատի նախագահը ահռելի չափերի կոռուպցիա է տեսնում


Ռուսաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը, արխիվ
Ռուսաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը, արխիվ

Ռուսաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը «ՌԻԱ նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանում կոռուպցիան չի նվազում, ու դրանից կրած վնասները կարելի է չափել տրիլիոնավոր ռուբլիներով:

Նա դժգոհել է, որ իր ղեկավարած գերատեսչությունն իրավունք չունի ինքնուրույն հետաքննելու պետական հափշտակությունները, այլ միայն կարող է իր նյութերն ուղարկել իրավապահ մարմիններին:

Կուդրինը բազմիցս խոսել է Ռուսաստանում կոռուպցիայի բարձր մակարդակի մասին՝ նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ է խոսքի ազատություն, քաղաքական մրցակցություն և իշխանությունների իրական հաշվետվություն ընտրողներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG