Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի ոստիկանությունը 4 մարդու է ձերբակալել հետաքննող լրագրողի վրա հարձակման կասկածանքով


Ղրղըզստան - FactCheck-ի գլխավոր խմբագիր Բոլոտ Թեմիրովը հարձակման հաջորդ օրը, Բիշքեկ, 9-ը հունվարի, 2020թ.

Բիշքեկում ոստիկանությունը 4 մարդու է ձերբակալել, որոնք կասկածվում են FactCheck հետաքննող կայքի գլխավոր խմբագիր Բոլոտ Թեմիրովի վրա հարձակվելու մեջ:

Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հունվարի 14-ին ձերբակալված կասկածյալները մեղադրվում են հարձակման ու կողոպուտի մեջ: Ձերբակալվածների անունները չեն բացահայտվում, նշվում է, որ նրանք 26-28 տարեկան են:

Թեմիրովը Բիշքեկում հարձակման էր ենթարկվել հունվարի 8-ին, իր կայքի գրասենյակի մոտ: Հարձակվողները խլել էին նրա ձեռքի հեռախոսը:

ԱՄՆ-ն ու լրագրողական մի շարք կազմակերպություններ Ղրղըզստանի իշխանություններին կոչ էին արել շուտափույթ և մանրակրկիտ հետաքննության անցկացնել:

FactCheck կայքը հիմնականում ուսումնասիրում է կոռուպցիան պետական չինովնիկների շրջանում: Անցած դեկտեմբերին կայքը և նրա նյութերը հրապարակած առցանց լրատվական ռեսուրսները ենթարկվել էին հաքերային հարձակման:

Թեմիրովի կայքն ու հայտնի Bellingcat կայքը վերջերս համատեղ հետաքննել են Ղրղըզստանի մաքսային ծառայության պետի նախկին տեղակալ Ռայիմբեկ Մատրայիմովի և նրա ազգականների գործունեությունը, որոնք ենթադրաբար գտնվում են գրեթե մեկ միլիարդ դոլար երկրից դուրս հանելու սկանդալային գործի կենտրոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG