Մատչելիության հղումներ

Քննարկվել են վարչապետի աշխատակազմի այս տարվա ծրագրերն ու միջոցառումները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. բյուջեի շրջանակում նախատեսված ծրագրերն ու միջոցառումները:

Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, անդրադարձ է կատարվել փոխվարչապետերի գրասենյակների, աշխատակազմի ներքո գործող մարմինների գործունեությանը: Զեկուցվել է, որ միջոցառումները միտված են լինելու պետական կառավարման համակարգի արդիականացմանը, արդյունավետությանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, էլեկտրոնային հարթակների գործունեության ընդլայնմանը, ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ համագործակցությանը և այլ ծրագրերի:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված ուղղություններով աշխատանքների իրականացումը և անհրաժեշտ համարել բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների հասցեականությունը, ակտիվացնել աշխատանքները պետական համակարգի թվայնացման և այլ ուղղություններով: Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև պետական համակարգի ֆունկցիոնալության բարձրացման անհրաժեշտությունը և տվել կոնկրետ հանձնարարականներ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG