Մատչելիության հղումներ

Ռոհանին կոչ է արել հատուկ դատարան ձևավորել՝ ուսումնասիրելու ուկրաինական Boeing-ի միջադեպը


Իրանի նախագահ Հասան Ռոհանին ելույթ է ունենում ֆերմերների հետ հանդիպման ժամանակ, Թեհրան, 14-ը հունվարի, 2020թ.
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ելույթ է ունենում ֆերմերների հետ հանդիպման ժամանակ, Թեհրան, 14-ը հունվարի, 2020թ.

Իրանի նախագահ Հասան Ռոհանին աններելի սխալ է համարել ուկրաինական օդանավը իրանական ռազմական ստորաբաժանումների կողմից խոցելը:

«Երբ ինձ համար պարզ դարձավ, որ դա տեղի է ունեցել շատ ցավալի ու աններելի սխալի պատճառով, ես իսկույն կարգադրեցի պաշտոնյաներին պատասխանատու կերպով հաղորդել այդ տեղեկատվությունը», - հունվարի 14-ի հեռուստաելույթում ասել է Ռոհանին:

Հունվարի 8-ին Իրանի օդային տարածքում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737-ի կործանման հետևանքով 176 մարդ է զոհվել: Սկզբում իրանցի պաշտոնյաները որպես ավիաաղետի պատճառ նշում էին օդանավի տեխնիկական խնդիրները, բայց հետո ընդունեցին, որ օդանավը սխալմամբ խոցել են Իրանի ռազմական ստորաբաժանումները: Նույն գիշերը Իրանը հրթիռակոծել էր Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանները:

Այսօրվա հեռուստաելույթում Հասան Ռոհանին կոչ է արել միջադեպն ուսումնասիրելու համար հատուկ դատարան ձևավորել: Նա ասել է, որ աններելի սխալի համար բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն:

XS
SM
MD
LG