Մատչելիության հղումներ

Կիևը գիտեր, որ Իրանն է խոցել Boeing-ը, վստահեցնում է Ուկրաինայի ԱԱՊԽ քարտուղարը


Իրան - Որոնողա-փրկարարական աշխատանքները Boeing-737-ի կործանման վայրում, 8-ը հունվարի, 2020թ.
Իրան - Որոնողա-փրկարարական աշխատանքները Boeing-737-ի կործանման վայրում, 8-ը հունվարի, 2020թ.

Կիևը գիտեր, որ Իրանն է խոցել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737 օդանավը, սակայն որոշել էր լռել այդ մասին, քանի որ ցանկանում էր դեպքի վայրում լինելու հնարավորություն ստանալ, հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը։ Այդ պատճառով, հավելել է նա, Կիևը Թեհրանում իր դեսպանատանը հանձնարարել էր տարածած հայտարարությունում բացառել ահաբեկչական գործողությունը:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ Իրանում խոցված ինքնաթիռում գտնվող կանադացիները կենդանի կլինեին, եթե տարածաշրջանում լարվածությունը չլիներ բարձր: «Եթե լարվածություն չլիներ, եթե վերջին էսկալացիան չլիներ տարածաշրջանում, ապա այդ կանադացիներն այժմ տանը կլինեին, իրենց ընտանիքի անդամների հետ», - երեկ Global News հեռուստաընկերության եթերում ասել է Կանադայի վարչապետը:

Իրանի զինված ուժերը շաբաթ առավոտյան ի վերջո խոստովանեցին, որ հունվարի 8-ին խոցել են ուկրաինական ավիաընկերության օդանավը, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 176 ուղևորները, այդ թվում ՝ 57 կանադացիներ:

Ավելի վաղ որպես ավիաաղետի պատճառ նշվում էր տեխնիկական անսարքությունը։

Դեպքը տեղի է ունեցել Թեհրանի կողմից բալիստիկ հրթիռներ արձակելուց մի քանի ժամ անց, որոնք ուղղված էին Իրաքում ԱՄՆ-ի զինված ուժերի տեղակայման վայրերին՝ ի պատասխան Միացյալ Նահանգների կողմից իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության։

XS
SM
MD
LG