Հայաստանի տարածքում հունվարի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հունվարի 14-ի գիշերը նվազել է 6-8 աստիճանով։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր ժամը 8:45-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։