Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին արձագանքել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի վերաբերյալ Փաշինյանի գրառմանը


Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2019 թվականի արդյունքներով՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանից։

Միխեիլ Սաակաշվիլին գրել է, որ նման բան նախկինում չի եղել, «իհարկե, ո՛չ իմ կառավարման ժամանակ, ոչ էլ դրանից առաջ, Հայաստանի մեծ առաջնորդի ժամանակներից ի վեր»։ «Չկա ոչ մի պատճառ աշխարհագրական առումով, միջոցների առումով, թե ինչու Հայաստանի բնակիչը պետք է ավելի շատ եկամուտ ունենա, քան վրացին։ Բայց այդ «հնարքն» իրականացրեց Իվանիշվիլին», - գրել է Սաակաշվիլին։

Նա գրել է, որ իր կառավարման վերջին տարում՝ 2012 թվականին Վրաստանում ՀՆԱ-ի արդյունքով մեկ շնչին հասել է 4000 դոլար՝ իր կառավարման օրոք ՀՆԱ-ն ավելացել է չորս անգամ։

«Այսօր, եթե ինչ-որ մեկը հարցնի Վրաստանի մասին, կպատասխանենք, որ Վրաստանը Հայաստանից աղքատ երկիր է, որտեղ ձմեռային հանգստավայրերում ջուր չկա», - նշել է Սաակաշվիլին՝ շարունակելով. «Բայց Վրաստանը առաջընթացի և զարգացման կարիք ունի»։

Հիշեցնենք, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 7-ին ֆեյսբուքում գրառում էր կատարել, նշելով, որ Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով անցնել է Վրաստանից։

«Հիշո՞ւմ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաև Ադրբեջանին: Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG