Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ԱԳ նախարարը չի բացառում՝ Իրանը կարող է առաջիկա 1-2 տարվա ընթացքում միջուկային զենք ստանալ


Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիան, 8-ը հունվարի, 2020 թ.
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիան, 8-ը հունվարի, 2020 թ.

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը չի բացառում, որ Իրանը կարող է առաջիկա 1-2 տարվա ընթացքում միջուկային զենք ստանալ, եթե շարունակի շրջանցել միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները:

Ֆրանսիացի նախարարի խոսքերով՝ ներկայումս Իրանը միջուկային զենք ստանալու հնարավորություն չունի:

«Բայց եթե շարունակի ոչնչացնել վիեննական պայմանավորվածությունները, ապա, այո, կարճ ժամանակում՝ 1-2 տարվա ընթացքում նրանք կկարողանան միջուկային զենք ստանալ», - հայտարարել է Իրանի միջուկային գործարքի մասնակից Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

Լե Դրիանի հայտարարությունը հնչում է Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման նախաշեմին, որը տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Իրանի միջև աննախադեպ լարվածության ֆոնին:

Միացյալ Նահանգների ռազմական գործողությունների հետևանքով իրանցի գեներալի սպանությունից հետո Իրանի իշխանությունները հայտարարել են միջուկային գործարքով նախատեսված սահմանափակումներից հրաժարվելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG