Մատչելիության հղումներ

Ամերիկան և Չինաստանը կստորագրեն առևտրի պայմանագրի առաջին փաթեթը


Չինաստանի փոխվարչապետ Լյու Հին հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կստորագրի առևտրի ոլորտում ԱՄՆ-ի հետ պայմանագրի առաջին փաթեթը: Այդ մասին հայտնել է Չինաստանի առևտրի նախարարությունը:

«Միացյալ Նահանգների հրավերով Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, փոխվարչապետ և չին-ամերիկյան տնտեսական հանձնաժողովի նախագահ Լյու Հին կմեկնի Վաշինգտոն: Երկու կողմերի թիմերն ակտիվորեն քննարկում են փաստաթղթին առնչվող հարցերը», - ասել է Չինաստանի առևտրի նախարարության խոսնակ Գաո Ֆենգը:

Չինաստանի փոխվարչապետը հունվարի 13-ից 15-ը կլինի Վաշինգտոնում: Պայմանագրի առաջին փաթեթի ստորագրումը համաձայնեցվել է 2019 թվականի դեկտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG