Մատչելիության հղումներ

Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտը կբացվի և կվերածվի թանգարանի


Այս տարի կսկսվեն Հին Երևանի՝ Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման և այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հանրապետության Հրապարակը արդյունքում կդառնա շատ ավելի տեսարժան վայր», - գրել է վարչապետը։

Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունն էլ «Ֆեյսբուք»-ում նշել է, որ հին քաղաքը վերականգնելու հնարավորությունները քննարկում է մասնագետների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG