Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը շնորհավորել է Լևոն Տեր-Պետրոսյանին ծննդյան 75-ամյակի առթիվ


Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, արխիվ

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ։

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Լևոն Հակոբի, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում Դուք մեծ ավանդ եք ունեցել Հայաստանի և Արցախի կայացման, զարգացման ու զորացման գործում:

Դուք անձնվիրաբար ծառայել եք հայրենիքին, եղել եք հարազատ ժողովրդի կողքին, պայքարել եք նրա նվիրական իղձերի իրականացման, ազատության ու անկախության համար, Ձեր անգնահատելի մասնակցությունն եք բերել Արցախյան ազգային-ազատագրական շարժմանը և ազատամարտի կազմակերպմանը:

Այս հիշարժան օրը մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG