Մատչելիության հղումներ

Ուկրաինան փորձագետներ կուղարկի Իրան՝ ուսումնասիրելու Boeing-ի վթարի պատճառները


Իրան - Որոնողական-փրկարարական աշխատանքները ավիաաղետի վայրում, 8-ը հունվարի, 2020թ.

Ուկրաինան փորձագետներ կուղարկի Իրան՝ ուսումնասիրելու «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737-ի վթարի պատճառները:

Երեկ առավոտյան Թեհրանի մոտակայքում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով զոհվել է 176 մարդ:

Կործանված օդանավի «սև արկղերը» հայտնաբերվել են, բայց Իրանը չի պատրաստվում դրանք փոխանցել Boeing ընկերությանը: Դրանց ուսումնասիրությունը կկատարվի տեղում՝ ուկրաինացի մասնագետների հսկողության ներքո:

XS
SM
MD
LG