Մատչելիության հղումներ

Հայաստանի առանձին շրջաններում այսօր թույլ ձյուն է սպասվում


Հայաստանի լեռնային ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի լեռնային ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում այսօր հնարավոր են թույլ տեղումներ, հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ՝ Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG