Մատչելիության հղումներ

16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող երիտասարդը կալանավորվել է


Դատարանը քիչ առաջ բավարարել է 16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող 27-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին տեղեկացրել է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Հունվարի 5-ին Երևանի կենտրոնում 16-ամյա աղջկա սպանելու կասկածանքով ձերբակալվածը Գյումրիում գրանցված, այժմ Երևանի բնակիչ 26-ամյա Ռաֆայել Սուքիասյանն է, որն այժմ ծառայում է Պաշտպանության նախարարությունում։

Ըստ ոստիկանության, Սուքիասյանը ձերբակալվել է սպանության հաջորդ օրը քաղաքի կենտրոնից՝ Աբովյան փողոցից, խուզարկության ժամանակ էլ նրա մոտ հայտնաբերվել է սպանված աղջկա պլանշետը, նա տվել է ինքնախոստովանական ցուցմունք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG