Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովի նախագահը Իրանին և ԱՄՆ-ին երկխոսության կոչ է արել


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆեն դեր Լայեն, 8-ը հունվարի, 2020թ.

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը այսօր կոչ է արել անհապաղ դադարեցնել զենքի օգտագործումը Մերձավոր Արևելքում՝ Իրանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտությունում, և երկու երկրներին հորդորել է վերականգնել երկխոսությունը:

«Ներկայիս ճգնաժամը խորը ազդեցություն է թողնում ոչ միայն տարածաշրջանի, այլ մեր բոլորի վրա: Հիմա անհրաժեշտ է դադարեցնել զենքի օգտագործումը՝ երկխոսության համար տեղ բացելու համար: Մենք բոլորս կոչված ենք հնարավորինս անել երկխոսության հասնելու համար: Եվրամիությունը կարող է շատ առաջարկներ ներկայացնել: Իրավիճակի լարվածության թուլացմանը նպաստելու համար մենք ժամանակի քննությունը բռնած հարաբերություններ ունենք տարածաշրջանի և նրա սահմաններից դուրս գտնվող դերակատարների հետ»,- ասել է նա:

Եվրամիության գործադիր մարմի ղեկավարը այսօր ավելի ուշ Լոնդոնում հանդիպելու է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին: Նա նշել է, որ քննարկվող հիմնական հարցերից մեկը լինելու է Մերձավոր Արևելքի իրավիճակը:

Այսօր Իրանը հրթիռակոծել է Իրաքում տեղակայված ամերիկյան երկու ռազմակայանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG