Մատչելիության հղումներ

Պայմանագրային զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Հունվարի 6-ին ժամը 15-ի սահմաններում Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Գեղամ Վիկտորի Խաչատրյանը, «իրեն կցված գնդացրից կրակոց կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում», այսօր հաղորդում է Քննչական կոմիտեն։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով` «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը», կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար, ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG