Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն Իրաքից դուրս է բերում իր ռազմական հրահանգիչների մի մասին


ՆԱՏՕ-ի դրոշը, արխիվ
ՆԱՏՕ-ի դրոշը, արխիվ

ՆԱՏՕ-ն անվտանգության նկատառումներով Իրաքից դուրս է բերում իր ռազմական hրահանգիչների մի մասին:

Մինչ ռազմական հենակետերի այսօրվա հրթիռակոծումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում էր, որ տվյալ պահին նպատակահարմար չէ ամերիկյան զորքերը դուրս բերել Իրաքից, քանի որ դա էապես կընդլայնի Իրանի ազդեցությանը այդ երկրում:

Այս գիշեր Իրաքում հրթիռակոծվել են Այն Ասադի և Էրբիլի ռազմաբազաները, որտեղ տեղակայված են ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերը, և մի շարք այլ ռազմական օբյեկտներ: Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ հայտարարելով, որ հրթիռային հարվածները պատասխանն են Միացյալ Նահանգների կողմից իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG