Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը ժամանել է Դամասկոս, հանդիպել Ասադի հետ


Սիրիա, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում, 11-ը դեկտեմբերի, 2017թ.
Սիրիա, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում, 11-ը դեկտեմբերի, 2017թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Դամասկոս, այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահը Սիրիայի մայրաքաղաքում՝ Ռուսաստանի զինված ուժերի հրամանատարական կետում, հանդիպում է ունեցել նախագահ Բաշար Ասադի հետ: «Երկու պետությունների ղեկավարները զինվորականներից լսել են երկրի տարբեր շրջաններում տիրող իրավիճակի մասին զեկույցներ», - մասնավորապես ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:

Պեսկովի խոսքով՝ նախագահ Ասադը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին Սիրիա այցելելու և երկրում «խաղաղ կյանքը վերականգնելու համար»: Սա Պուտինի առաջին այցն է 2017 թվականից ի վեր, երբ այցելել է Սիրիայի Լաթաքիա նահանգում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի Հմեյմիմ ավիաբազա:

Ռուսաստանը Սիրիայում ռազմական գործողություններ է իրականացնում 2015 թվականից: 9-րդ տարին շարունակվող սիրիական հակամարտությունում Մոսկվան ռազմական աջակցություն է ցուցաբերում իր դաշնակից Բաշար Ասադի զորքին:

XS
SM
MD
LG