Մատչելիության հղումներ

Արցախում 2 զինծառայող վթարի են ենթարկվել անձնական ավտոմեքենայով


Արցախում 2 զինծառայող վթարի են ենթարկվել: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրանք վթարի են ենթարկվել զինվորներից մեկի հորը պատկանող մեքենայով, ով տեսության էր եկել: Զինծառայողները զորամասից համապատասխան թույլտվության առկայությամբ դուրս են եկել ընտանիքի հետ տեսության:

«2-ի վիճակն էլ ծանր էր երեկ, այսօրվա դրությամբ մեկի վիճակը կայուն է, մյուսի մոտ նոր-նոր դրական դինամիկա է նկատվում», - տեղեկացրեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ զինվորներից մեկը Երևանում է, մյուսը՝ Ստեփանակերտում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG