Մատչելիության հղումներ

Ոստիկանները բերման են ենթարկել քրեական հեղինակությանն ու նրան ուղեկցող անձանց


Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում հայտնաբերել ու ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել քրեական հեղինակության ու նրան ուղեկցող անձանց։

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են դանակ ու տարբեր տեսակի հրազեններ, որոնց օրինականությունը ստուգվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG