Մատչելիության հղումներ

Ժիրինովսկին փող է բաժանել Կարմիր հրապարակում


ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկի, արխիվ
ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկի, արխիվ

Ռուսաստանցի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին այցելել է Մոսկվայի Կարմիր հրապարակի սուրբծնդդյան տոնավաճառ և սեփական գրպանից փող բաժանել այցելուներին, ինչպես պարզաբանել է քաղաքական գործիչը՝ «նվերների և չեբուրեկիի համար»։ Ընդ որում, հազար ռուբլիանոց թղթադրամներ բաժանելիս սկանդալային գործիչը դրանց հասցեատերերին անվանել է «որբեր», «հաշմանդամներ», «ճորտեր»:

Փողեր բաժանելու մասին տեսանյութը Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը հրապարակել է Ինտագրամի իր էջում: Պետդումայի էթիկայի հանձնաժողովը խոստացել է հունվարի 13-ից հետո քննարկել պատգամավորի վարքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG