Մատչելիության հղումներ

Ուզբեկստանը ավարտել է Տաջիկստանի հետ սահմանի ականազերծումը


Ուզբեկստանի և Տաջիկստանի սահման, արխիվ

Ուզբեկստանն ավարտել է Տաջիկստանի հետ պետական սահմանի ականազերծումը: Այս մասին հաղորդում է «Ասիա-պլյուս» գործակալությունը` վկայակոչելով Տաջիկստանի ուժային կառույցներին մոտ կանգնած աղբյուրները:

Սահմանների ականազերծման մասին պայմանավորվածությունները Տաշքենդը և Դուշանբեն ձեռք էին բերել դեռ 2018-ի մարտին` Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևի` հարևան հանրապետություն կատարած այցի ընթացքում:

Ուզբեկստանի բանակը Տաջիկստանի հետ սահմանի դժվարանցանելի հատվածները սկսել էր ականապատել դեռ 90-ականների վերջին` պնդելով, որ թե այդ քայլով ցանկանում է կանխել իսլամիստ ծայրահեղականների մուտքը երկրի տարածք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG