Գերմանիայի արևմուտքում գտնվող Գելզենկիրխեն քաղաքի ոստիկանությունն անցած գիշեր սպանել է իրավապահների վրա հարձակում իրականացրած անձին:
Գերմանական աղբյուրների փոխանցմամբ՝ թուրքական ծագում ունեցող 37-ամյա տղամարդը փորձել է դանակահարել ոստիկանական մեքենայի մոտ կանգնած երկու իրավապահների: Գերմանական NTV հեռուստաալիքի տեղեկություններով` ոստիկաններից մեկն իրեն ամրակցված զենքով սպանել է տղամարդուն:
Գերմանական իշխանությունները առայժմ չեն հստակեցնում՝ արդյոք կատարվածը ահաբեկչության փորձ էր թե ոչ: