Մատչելիության հղումներ

Ընդդիմության թեկնածուն հաղթել է Խորվաթիայում կայացած նախագահական ընտրություններում


Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Զորան Միլանովիչը, 5-ը հունվարի, 2020թ.
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Զորան Միլանովիչը, 5-ը հունվարի, 2020թ.

Կիրակի օրը Խորվաթիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով հաղթել է երկրի նախկին վարչապետ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Զորան Միլանովիչը: Ընդդիմության թեկնածուն ստացել է խորվաթ ընտրողների ավելի քան 52 տոկոսի ձայները:

Նրա մրցակցի՝ գործող նախագահ Կոլինդա Գրաբար Կիտարովիչի օգտին քվեարկել է ընտրությունների մասնակիցների շուրջ 47 տոկոսը:

«Ես երախտապարտ եմ բոլոր այն ընտրողներին, որոնք քվեարկեցին իմ օգտին և այն ընտրողներին, որոնք ինձ ձայն չեն տվել: Ես շնորհակալություն եմ հայտնում նաև իմ մրցակցին: Ինչպես և խոստացել էի, Խորվաթիայի քաղաքացիների միջև ևս որևէ տարբերակում չեմ դնելու», - ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո հայտարարում էր Միլանովիչը:

Արդյունքների հրապարակումից հաշված րոպեներ անց Խորվաթիայի նախագահն ընդունեց իր պարտությունը` շնորհավորելով Զորան Միլանովիչին ընտրություններում արձանագրած հաջողության առթիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG