Մատչելիության հղումներ

Տրիպոլիում օդային հարձակման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել


Լիբիացի գեներալ Խալիֆա Հավթար, արխիվ

Տրիպոլիում առնվազն 28 ուսանող է զոհվել ռազմական ուսումնարանի վրա օդային հարձակման հետևանքով, 37 մարդ տարբեր վնասվածքներ են ստացել:

Միջազգայնորեն ճանաչված Ազգային համաձայնության կառավարությունը տեղի ունեցածի մեջ մեղադրում է ըմբոստ գեներալ Խալիֆա Հավթարին ենթարկվող զինված խմբավորումներին:

Լիբիայի մայրաքաղաքի վրա Հավթարի գլխավորած զինված խմբավորումների հարձակման ֆոնին անցած ամիս Տրիպոլիի կառավարությունը դիմել է Անկարային՝ ռազմական օգնության հարցով: Թուրքիայի կառավարությունը հավանություն է տվել Լիբիա զորք ուղարկելու նախագահ Էրդողանի առաջարկին, ինչին հաջորդել է հարձակումների նոր ալիք Լիբիայում:

2011 թվականից ի վեր, Լիբիայի երկարամյա առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո, այդ երկրում իշխանության համար պայքարը չի հանգուցալուծվում։ Լիբիայում երկիշխանություն է՝ Ֆայիզ Սարաջի ղեկավարած Ազգային համաձայնության կառավարությունը և երկրի արևելյան շրջանում գործող Աբդալահ աթ-Թանիի ժամանակավոր վարչակարգը, որին սատարում է ըմբոստ գեներալ Հաֆթարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG