Մատչելիության հղումներ

Ինդոնեզիայում ջրհեղեղի հետևանքով առնվազն 53 մարդ է զոհվել


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ինդոնեզիայում ուժգին ջրհեղեղի հետևանքով առնվազն 53 մարդ է զոհվել: Մայրաքաղաք Ջակարտայում և հարակից շրջաններում դեկտեմբերի 31-ից ի վեր տեղատարափ անձրևները չեն դադարում։

Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ ավելի քան 400 հազար մարդ լքել են իրենց տները, կան անհետ կորածներ: Հաղորդվում է նաև, որ մայրաքաղաքի որոշ թաղամասերում էլեկտրականությունը դեռևս չի վերականգնվել։

Ըստ կանխատեսումների, վերջին 24 տարվա ընթացքում ամենաուժգին անձրևները կշարունակվեն նաև առաջիկա օրերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG