Հունաստանը, Կիպրոսն ու Իսրայելը երեկ Աթենքում համաձայնագիր են ստորագրել համատեղ գազատար կառուցելու մասին, որը կկոչվի EastMed:
2 հազար կիլոմետր ձգվող գազամուղը, որն ամենաերկարն է աշխարհում, Իսրայելից ու Կիպրոսից գազը կհացնի Հունաստան՝ հնարավորություն տալով Եվրոպային դիվերսիֆիկացնել էներգակիրները և կրճատել կախվածությունը ռուսական գազից:
Թուրքիան դեմ էր այս նախագծին, քանի որ այդ տարածաշրջանում արդեն իսկ գործում է Տրանսանատոլիական գազատարը՝ Tanap-ը, որը ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով հասցնում է Հունաստան: