Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը՝ մեղադրյալի կարգավիճակում. ամփոփիչ անդրադարձ


Դրվագ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործով դատական նիստից, արխիվ

2019 թվականը Հայաստանի արդարադատության պատմության մեջ կմնա որպես մի ժամանակաշրջան, երբ իրավապահների ուշադրության կենտրոնում նախկին 2 նախագահներն էին. Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հեղափոխությունից հետո հայտնվեցին մեղադրյալի կարգավիճակում:

2008 թվականի մարտյան իրադարձություններից 11 տարի անց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանգնեց դատարանի առջև՝ մեղադրվելով սահմանադրական կարգի տապալման և խոշոր չափի կաշառք ստանալու համար, տարեվերջին էլ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց՝ պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակությունը կազմակերպելու համար:

Հայաստանի նախկին 2 նախագահներն էլ մեղադրանքը չեն ընդունում:

Ուղիղ հղում


XS
SM
MD
LG