Մատչելիության հղումներ

Իրանի ռազմական առաջնորդները հայտարարել են, թե չեն վախենում Թրամփի սպառնալիքներից


Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի առաջնորդ, գեներալ Հասսան Սալամին, արխիվ
Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի առաջնորդ, գեներալ Հասսան Սալամին, արխիվ

Իրանի ռազմական առաջնորդները հայտարարել են, թե չեն վախենում Միացյալ Նահանգների նախագահի սպառնալիքներից, ով նախօրեին հայտարարել էր, թե Թեհրանը պետք է պատասխան տա Իրաքում սկսված հակաամերիկյան ցույցերի համար:

«Մենք երկիրը պատերազմի չենք տանում, բայց և չենք վախենում որևէ պատերազմից և կոչ ենք անում Ամերիկային պատշաճ կերպով խոսել Իրանի ժողովրդի հետ», - այսօր հայտարարել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի առաջնորդ, գեներալ Հասսան Սալամին:

Իրանական զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Աբդոլրահիմ Մուսավին իր հերթին պնդել է՝ «բանակը պատրաստ է դիմայակել թշնամուն»: «Եթե ինչ-որ մեկը մի փոքրիկ սխալ անգամ անի, մենք վճռական հակահարված կտանք», - ասել է նա:

Դեկտեմբերի 31-ին իրանամետ խմբավորումներից մեկի աջակիցները հարձակվել էին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա, բախումները շարունակվել էին նաև հաջորդ օրը: ԱՄՆ նախագահը մեղադրել էր Իրանին, և պնդել, թե նրանք շատ թանկ կվճարեն կատարվածի համար:

XS
SM
MD
LG