Մատչելիության հղումներ

2019-ի ամենաթեժ քննարկումներն ու աղմկահարույց ելույթները Ազգային ժողովում


Ազգային ժողովի նիստ, դեկտեմբեր, 2019թ․

2019 թվականին Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել 791 օրենսդրական նախաձեռնություն և խորհրդարանի քննարկմանը վերապահված հարց, լսվել և ընդունվել է 367-ը, մերժվել՝ 60-ը։

Սրանք խորհրդարանի հաշվարկներն են թվերով։ Հիմա վերհիշենք, թե այդ թվերը ելույթների, բանավեճերի, իսկ ավելի հաճախ՝ կսմիթների տեսքով ինչպիսին էին։

7-րդ գումարման կամ հետհեղափոխական խորհրդարանն աշխատանքները սկսեց հունվարի 14-ին։ Ինչ խոսք, պատկերն անսովոր էր՝ երկու տասնամյակ իշխած Հանրապետականին փոխարինել էր ընտրություններում աննախադեպ բարձր ցուցանիշ արձանագրած 88-հոգանոց «Իմ քայլը»։ Նախորդի համեմատ այս Ազգային ժողովը մարդաշատ է, խմբակցությունների թվով՝ համեստ՝ ձևավորվեցին երեքը, իսկ պատգամավորների տարիքի առումով՝ թերևս ամենաերիտասարդը։

«Ազատություն»-ն առանձնացրել է խորհրդարանում տարվա ամենաթեժ քննարկումներն ու աղմկահարույց ելույթները։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG