Չինաստանը և Իրանը մտադիր են 2020 թվականին ընդարձակել հարաբերությունները:
Այսօր Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն այցելել է Պեկին, դա այս տարվա ընթացքում նրա չորրորդ այցն է Չինաստանի մայրաքաղաք:
Չինաստանի արտգործնախարար Վանգ Յին ասել է, որ երկու պետությունները նոր լիցք են հաղորդելու հարաբերություններին:
«Նախարար Վանգ Յին այսօր ասել է, որ դեկտեմբերի 31-ը 2019-ի վերջին օրն է, և հենց այդ օրը Զարիֆը Չինաստանում է: Մենք մտադիր ենք զարգացնել մեր երկուստեք շահավետ հարաբերությունները», - ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Ժեն Շուանը: