Մատչելիության հղումներ

Մերկել. «Կշարունակեմ պայքարել կլիմայի համար»


Գերմանիա - Կանցլեր Անգել Մերկելի տոնական ուղերձը, Բեռլին, 31-ը դեկտեմբերի, 2019թ.
Գերմանիա - Կանցլեր Անգել Մերկելի տոնական ուղերձը, Բեռլին, 31-ը դեկտեմբերի, 2019թ.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ամանորյա ուղերձում նշել է, որ ինքը շարունակում է պայքարել մոլորակի կլիման պահպանելու համար և ամեն ինչ կանի, որ գալիք սերունդներն ապրեն խաղաղության և բարօրության պայմաններում:

«Գլոբալ ջերմացումն իրական է, դա սպառնալիք է, ջերմաստիճանի աճը և գլոբալ տաքացումը մարդու գործունեության արդյունք են: Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել այդ վտանգը չեզոքացնելու համար, դա հնարավոր է», - ասել է Անգելա Մերկելը:

Նա իր այսօրվա ուղերձում գերմանացիներին կոչ է արել ուշադրության կենտրոնում պահել այդ խնդիրները:

«Դրան հասնելու համար պետք է նոր մտածողություն, հին ուղիներից հրաժարվելու կամք, նորը փորձելու ունակություն, արագ գործելու մղում, պետք է հավատանք, որ հնարավոր է հաջողության հասնել զարմանալի, անհայտ բնագավառներում: Պետք է ամեն ինչ անել այս մեծ վտանգը դիմագրավելու համար, դա հնարավոր է»,- ընդգծել է Գերմանիայի կառավարության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG