Մատչելիության հղումներ

Թումանյանի 150-ամյակի հոբելյանական տարին բանաստեղծի տուն-թանգարանում


Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդես, փետրվար, 2019թ.
Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդես, փետրվար, 2019թ.

2019 թվականը մշակութային առումով մեր երկու մեծերի՝ Կոմիտաս վարդապետի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններին նվիրված իրադարձությունների հոլովույթում անցավ: Եվ, իհարկե, այս առումով չափազանց առանցքային դեր ունեին նրանց թանգարանները, որտեղ ամբողջ տարվա ընթացքում ամենատարբեր և ուշագրավ հանդիպումներ, երեկոներ, համերգներ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ անցկացվեցին՝ նշանավորելով նրանց թողած ստեղծագործական ժառանգությունը, կյանքը և գործը:

«Ազատություն»-ն այսօր անդրադառնում է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տարվա ընթացքում տեղի ունեցած հոբելյանական իրադարձություններին, որոնք ամփոփվեցին օրերս բացված շատ հետաքրքիր ցուցահանդեսով. այնտեղ ներկայացված է երեք ժամանակաշրջան՝ բանաստեղծի կենդանության օրոք նրա 50-ամյակը և նրանից հետո արդեն 100-ամյակն ու մեր օրերում բանաստեղծի ծննդյան 150-ամյակը խորհրդանշող իրադարձությունները:

Թումանյանի 150-ամյակի հոբելյանական տարին բանաստեղծի տուն-թանգարանում
please wait

No media source currently available

0:00 0:09:13 0:00
Ուղիղ հղում


XS
SM
MD
LG